ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2019 12:28
ՎԱՐՈՐԴԸ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԳՈՏՈՒՑ՝ ԲԱԽՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱՍՅԱՆԸ
Ս.թ. օգոստոսի 10-ին ժամը 11:20-ին ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1967թ.ծնված Գ. Հ-ի վարած «Տոյոտա Այսիս» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 60-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևոր, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1970թ.ծնված Հ. Ս-ն ստացել է մարմնական վնասվածք:
Վթարի պատճառը պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: