ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.11.2019 12:13
Վառելափայտը կեղծ փաստաթղթերով արտահանվել է
Նոյեմբերի 20-ին ԱՀ ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները պարզել են, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Ա. Լ.-ն 2018թ. սեպտեմբերին «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի կողմից վառելափայտի արտահանման նպատակով հատկացված հատատեղից սահմանված կարգով հատել, մթերել և արտահանել է 123 խորանարդ մետր վառելափայտ:
Բացի այդ Ա. Լ.-ն 2018-2019թթ.-ի ընթացքում առանց ապրանքների (վառելափայտի) մատակարարման տարբեր քաղաքացիների տրամադրել է մոտ 220 խորանարդ մետր վառելափայտ արտահանելու կեղծ հաշիվ ապրանքագրեր, որը կազմելու համար նախնական համաձայնությամբ վերջիններից ստացել է մեկ խորանարդ մետրի դիմաց 6000-ից 9000 դրամ և ըստ որի հիշյալ քանակությամբ վառելափայտը նշված կեղծ փաստաթղթերով արտահանվել է ԱՀ տարածքից՝ արդյունքում պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժինը: