ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.03.2020 12:03
Վանք գյուղում գողության դեպքեր են բացահայտվել
Մարտի 24-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1975թ. ծնված Ն. Ա.-ն 2019թ. հունիս ամսից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Վանք գյուղում տեղակայված ‹‹Էյ-Տի-Էյ Վանք Լես›› ՓԲԸ պահեստից գաղտնի հափշտակել է 1 հատ մետաղյա կլոր սեղան, 1 հատ փայտե բազկաթոռ, 6 հատ մետաղյա աթոռ, 2 թուփ մետաղացանց, 1 հատ մետաղյա ճոճանակ, 52 տուփ մանրատախտակ, որի մի մասը իրացրել է նույն շրջանի բնակիչներին:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Վնասի չափը պարզվում է:
Պարզվել է նաև, որ վերջինս մարտ ամսում Վանք գյուղում տեղակայված ‹‹Էյ-Տի-Էյ Վանք Լես›› ՓԲԸ պահեստից գաղտնի հափշտակել է 32 տուփ իսպանական հատակի սալիկ, այնուհետև 80.000 ՀՀ դրամով վաճառել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Ս. Հ.-ին:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են նաև, որ Ն. Ա.-ն նախնական համաձայնության գալով նույն շրջանի բնակիչ, 1975թ. ծնված Ն. Ա.-ի հետ, 2020թ. հունվար ամսում ՀՀ Երևան քաղաքի բնակիչ,1995թ. ծնված Ժ. Խ.-ին վաճառել է Վանք գյուղում տեղակայված «Էյ-Տի-Էյ Վանք Լես» ՓԲԸ-ի տարածքում գտնվող 1 միավոր բեռնիչ տեխնիկան, ընկերությանը պատճառելով գույքային վնաս:
Միջոցներ են ձեռնարկվում բեռնիչի հայտնաբերման ուղությամբ:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: