ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.03.2020 11:47
Վանք գյուղի գողության դեպքը բացահայտվել է
Մարտի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ պարզել են, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1975թ. ծնված Ն. Ա.-ն 2019թ. հոկտեմբեր ամսին Վանք գյուղում տեղակայված «Էյ-Տի-Էյ Վանք Լես» ՓԲԸ պահեստից գաղտնի հափշտակել է 2 հատ խոհանոցային սեղանի մարմարե երես, ձևավոր սեղանի տակդիր, 1 հատ կվադրոցիկլ և 25 տուփ մանրատախտակ, այնուհետև նշված կվադրոցիկլը և 25 տուփ մանրատախտակը նվիրել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Բ.-ին, իսկ մյուս մասը 100 000ՀՀ դրամով վաճառել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1980թ. ծնված Բ. Բ.-ին:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: