Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

16.09.2020 18:18

Ստորագրվել է հուշագիր

Ստորագրվել է հուշագիր

Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը: Ողջունելով ներկաներին, ոստիկանության պետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ տարիներ շարունակ առկա համագործակցությունն այսուհետ ավելի կամրապնդվի՝պայմանավորված, օրվա առիթ դարձած, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ: Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վստահեցնելով, որ երկու կառույցների միջև առկա համագործակցությունը կլինի շարունակական:
Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև սերտ համագործակցության համար ԱՀ ոստիկանության պետի հրամանով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Դարբինյանը պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, իսկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը պարգևատրվել է հուշանվերով:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը ԱՀ ոստիականության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանին և ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ,ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանին պարգևատրել է արժեքավոր նվերներով: