ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.04.2019 11:13
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՄԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԵԼ Է ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Ս.թ.ապրիլի 15-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները՝ Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1951թ.ծնված Վ. Հ-ի դիմումի քննարկմամբ պարզել են, որ Քաշաթաղի շրջանի բնակիչ,1977թ.ծնված Ա. Թ-ցը, չպահպանելով ԱՀ oրենսդրության պահանջները, 2017թ. կեղծել է մրցույթի և 2018թ. կրկնակի մրցույթի չկայացած համարելու մասին արձանագրությունները` ավագանու և հանձնաժողովի անդամ Քաշաթաղի շրջանի բնակիչ,1958թ.ծնված Վ. Ղ-ի փոխարեն նմանակելով վերջինիս ստորագրությունը, իսկ 2018թ. նշված կեղծ մրցույթների հիման վրա կնքել է հողամասերի վարձակալության պայմանագրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը: