ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.05.2020 17:12
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ. ՇՐՋԱՆԱՁԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՄԲ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՎԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով, ինչպես նաև ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված 2020 թվականի մայիսի 11 -ից Ստեփանակերտ քաղաքի շրջանաձև երթևեկության խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:
Մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
Շրջանաձև երթևեկություն նախատեսված է կիրառել Ազատամարտիկների-Ա. Իսկաով, Տիգրան Մեծ-Մեսրոպ Մաշտոց (Հաղթանակի հրապարակ), Վազգեն Սարգսյան-Ազատամարտիկների, Սասունցի Դավիթ-Փետրվարի 20 (Վերածննդի հրապարակ), Արթուր Մկրտչյան-Բաղրամյան-Վաղարշյան, Նաբերեժնայա-Ստարովոյտովա և Ստարովոյտովա-Հեքիմյան փողոցներում:
Այժմ մայրաքաղաքում կատարվում են ճանապարհային երթևեկության կանոնների համապատասխան գծանշումների և նոր ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: