ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.05.2020 11:50
Ստեփանակերտի բնակարաններից մեկում գողություն է կատարվել
Մայիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2002թ.Ս. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իր հորաքրոջ` 1971թ. ծնված Մ. Մ.-ի բնակարանից գողություն է կատարվել:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ մայիսի 10-ի ժամը 10:00-ից միչև մայիսի 11-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը (անձինք) չպարզված հանգամանքներում ապօրինի մուտք է գործել Տիգրան Մեծ 2-րդ փակուղի թիվ 5 շենքի բնակարաններից մեկը և ննջասենյակից գաղտնի հափշտակել է կոդավորված զարդատուփի մեջ առկա 30.000 ՌԴ ռուբլի, պահարանից` 700.000 ՀՀ դրամ գումարից 200.000 ՀՀ դրամ գումար, և նույն սենյակի մահճակալի բարձի տակից` 200.000 ՀՀ դրամ գումարից 60.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռնարկվում են միջոցներ գողությունը բացահայտելու ուղղությամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: