ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.02.2015 18:50
Ստացել է սալջարդ վնասվածքներ
Փետրվարի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի և այտային շրջանի սալջարդ վնասվածքներով բուժօգնության է դիմել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Ա. Խ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում Ա. Խ-ին ծեծի են ենթարկել ոմն Աբո և ևս 5 անհայտ անձինք: