ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.06.2016 17:41
Ստացել է կրծքավանդակի փակ վնասվածք
Հունիսի 18-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Ասկերանի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի փակ վնասվածքով «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել Խնապատ գյուղի բնակիչ, 1964թ. ծնված Վ. Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վ. Ա-ն նշված վնասվածքը ստացել է Ասկերան քաղաքի վարչական տարածքում տեղակայված գազալցակայանում Ստեփանակերտ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված Ա. Ղ-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: