ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.07.2015 17:16
Ստացել է աչքի կոնտուզիա
Հուլիսի 18-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Կամոյի փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 2005թ. ծնված Գ. Ա-ն՝ ձախ աչքի կոնտուզիա վնասվածքով:
Պարզվել է, որ Գ. Ա-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, նշված փողոցի թիվ 2 շենքի բակում՝ 2003թ. ծնված Հ. Ա-ի կողմից պարսատիկով նետված քարը աչքին դիպչելու հետևանքով: