Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

23.07.2014 14:51

Ստացել են մարմնական վնասվածքներ

Հուլիսի 20-ին,  ժամը 21:15-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 12 շենքի N բնակարանի բնակիչ, 1959թ. ծնված Ա. Ծ-ին, տանը, վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել որդին` 1981թ. ծնված Ա. Ծ-ն:          

***

Հուլիսի 23-ին Հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապ բուժօգնության մեքենայով մարմնի տարբեր մասերի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Հ-ն:

Պարզվել է, որ հուլիսի 22-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն համայնքի տարածքում 1983թ. ծնված Հ. Դ-ն (բն. է նույն հասցեում) վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել Ա. Հ-ին:

***

Հուլիսի 22-ին, ժամը 18:50-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի 2-րդ թաղամասի N տան բնակիչ, 1976թ. ծնված Կ. Ս-ն Խաղաղության հրապարակում վիճաբանության մեջ է մտել նույն թաղամասի N տան բնակիչ, 1988թ. ծնված Ա. Գ-ի հետ, որի ընթացքում ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին:

Կ. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին:

Ա. Գ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

            ***

Ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողները քրեական գործի նախաքննության ընթացքում պարզել են, որ ս.թ. մարտի 23-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Խնձրիստան գյուղի բնակչուհի, 1986թ. ծնված Զ. Բ-ն, տան խոհանոցում, վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է սկեսրոջը` նույն գյուղի բնակչուհի, 1938թ. ծնված Ռ. Ղ-ին:

Ռ. Ղ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: