ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2020 11:06
Սպառնացել է, այնուհետև ջարդել դուռը
Մայիսի 26-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1992թ.ծնված Կ. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:35-ի սահմաններում իր ամուսին` Ասկերան քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Գ. Գ.-ն սպառնացել է իրեն և որոշ ժամանակ անց զանգահարել, որ բացի տան դուռը, այնուհետև ջարդելով դուռը մտել է ներս ու վերցրել որդու հագուստը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: