ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.12.2019 15:58
Սպանության սպառնալիք է տվել
Դեկտեմբերի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1969թ.ծնված Հ. Դ.-ի և 1985թ.ծնված Ա. Կ.-ի միջև հեռախոսային խոսակցության ընթացքում Ա. Կ.-ն անցենզուր արտահայտություններ է հնչեցրել Հ. Դ.-ի հասցեին, որից հետո ժամը 16:30-ի սահմաններում վերջիններս հանդիպել են մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 37 շենքերի մոտ, որտեղ Հ. Դ.-ն բաճկոնի ծոցագրպանից հանելով խոհանոցային դանակը սպանության սպառնալիքներ է տվել Ա. Կ.-ին, ինչի արդյունքում Ա. Կ.-ն դիմել է փախուստի, իսկ Հ. Դ.-ն դանակը ձեռքին հետապնդել է նրան:
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Հ.Դ.-ի անձնական խուզարկությամբ վերցվել է խոհանոցային դանակը և նշանակվել է փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: