ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2018 12:26
Սուտ մատնություն
Ապրիլի 26-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչության Մարտակերտի քննչական խմբում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մարտակերտ քաղաքի բնակչուհի՝ 1956թ. ծնված Ն.Ա-ն («Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ Մարտակերտի մասնաճյուղի ՀՀՀԾ թվային կայանի էլեկտրոմեխանիկ) գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը, սուտ հաղորդում է տվել այն մասին, որ իբր 2017թ. նոյեմբերի 17-ին նշված քաղաքի բնակիչ՝ 1984թ. ծնված Ս.Ս-ն («Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ Մարտակերտի մասնաճյուղի տնօրեն) հիշյալ մասնաճյուղի ՀՀՀԾ կայանի աշխատասենյակի սեղանին դրված իր պայուսակում առկա դրամապանակից գաղտնի հափշտակել է 50. 000 դրամ գումար: