ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2020 11:34
Սննդային թունավորման դեպք է գրանցվել
Ապրիլի 25-ին Ասկերանի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 21:00-ին Ասկերանի շրջանի բնակչուհի,1961թ. ծնված Ն. Մ.-ն սննդային թունավորում հարցականով ախտորոշմամբ, շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ն. Մ.-ն սննդային թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում, իրենց տանը` պահածոյացված պղպեղ ուտելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: