ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.09.2019 13:26
Սեպտեմբերի 26-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը Ասկերանի շրջանի բնակչուհի, 1946թ.ծնված Լ. Ա.-ն սննդային տոքսիկոինֆեկցիա թունավորումով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Լ. Ա.-ն թունավորումը ստացել է նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում, իրենց տանը սունկ ուտելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: