ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.10.2017 16:02
Ռազմամթերքի հայտնաբերում
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Մարտակերտի շրջբաժնի ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում, հոկտեմբերի 17-ին ժամը 18:00-ի սահմաններում, զննության է ենթարկվել Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ 1956թ. ծնված Հ.Ա-ին պատկանող առանձնատունը, որին կից արհեստանոցում հայտնաբերվել է «БРМ-75» տեսակի նռնակ, մեկ հատ «տրոտիլ» տեսակի պայթուցիչ և 2 ճայթիչ: