ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.12.2019 15:24
Ջարդել է դարպասի կողպեքը
Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Գ. Պ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենան բախվել է իր հոր` նույն շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Ա. Պ.-ին պատկանող Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի ցանկապատի սյուներին, մուտք գործել հողամաս, այնուհետև ավտոմեքենան հանելու նպատակով ջարդել դարպասի կողպեքը, դարպասը թողել բաց և հեռացել, ինչի հետևանքով անհայտ անձանց աննասունները մտել են հողամաս և վնասել տնկիները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: