ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.02.2020 12:50
Պղնձի մալուխ են հափշտակել
Փետրվարի 24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Ա. Ա.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ համացանցի բացակայության ահազանգ են ստացել և մեկնելով Ստեփանակերտ քաղաքի Վ. Բարեպաշտ փողոց հայտնաբերել են, որ էլեկտրասյուններից բացակայում է մոտ 50 մետր երկարությամբ պղնձե մալուխ:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ փետրվարի 23-ի ժամը 15:00-ից մինչև փետրվարի 24-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը նշված փողոցում տեղակայված էլեկտրասյուններից գաղտնի հափշտակել է 40-50 մետր երկարությամբ պղնձե մալուխ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: