Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

11.08.2014 18:03

Պետական պարգևներ ԼՂՀ Նախագահի կողմից

Պետական պարգևներ ԼՂՀ Նախագահի կողմից

Սույն թվականի օգոստոսի 11-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիսավոր արարողակարգ: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի սույն թվականի օգոստոսի 8-ի հրամանագրով ոստիկանության երկու ծառայողներ արժանացել էին պետական  պարգևների, որոնք անձամբ ոստիկաններին հանձնեց  ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի դիվերսանտների հայտնաբերման ու ձերբակալման գործում ցուցաբերած անձնական խիզախության և կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար ԼՂՀ ԿԱ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի հերթապահի օգնական, ոստիկանության սերժանտ Ռոբերտ Հայկի Ադիբեկյանը և ոստիկանության քրեակատարողական տեսչության Շահումյանի շրջանի տեսուչ, ներքին ծառայության ավագ լեյտենանտ Էրիկ Գարիկի Գրիգորյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվեցին  «Արիության համար» մեդալով:

Ոստիկանության մի  շարք ծառայողներ արժանացան դրամական պարգևների:

ԼՂՀ ոստիկանության պետը, շնորհավորելով պարգևատրվածներին, համոզմունք հայտնեց, որ նրանց անձնվեր օրինակը կոգևորի բոլորին ու յուրաքանչյուր ոստիկան այսուհետ ավելի պատասխանատվությամբ և նվիրումով կլծվի ոչ միայն գործառնական պարտականությունների անթերի իրականացմանը, այլև պետության պաշտպանության և հայրենիքին սպառնացող վտանգը չեզոքացնելու  սուրբ  գործին:

«Մեր ժողովրդի, պաշտպանության բանակի և իրավապահ մարմինների միահամուռ ուժերով մեզ հաջողվեց վնասազերծել հակառակորդի դիվերսանտներին: Ի տարբերություն մեր հարևանների` դիվերսանտներն իրենց պատասխանատվությունը և պատիժը  կկրեն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներով: Ես այսօր ձեր առջև խնդիր եմ դնում բոլոր ուժերն ու միջոցները ներդնել մեր սահման ներթափանցող հակառակորդին ժամանակին հայտնաբերելու և վնասազերծելու  համար: Միմիայն մեր զգոնության և խիզախության շնորհիվ կարող ենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը և նրա խաղաղ, ստեղծարար առաջընթացը»,- եզրափակեց ԼՂՀ ոստիկանության պետը: