ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.11.2019 11:49
Պարտք տված 2.200.000 ՀՀ դրամի դիմաց ստացել է 5.280.000 ՀՀ դրամ
Նոյեմբերի 7-ին ԱՀ ոստիկանության ԻԿ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել վիճակագրական քարտն առ այն,որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1975թ.ծնված Ա. Ա.-ն 2015թ. մայիսին Ստեփանակերտ քաղաքում ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, ամիսը 5 տոկոս տոկոսադրույքով մայրաքաղաքի բնակիչ,1978թ.ծնված Կ. Տ.-ին պարտք տված 2.200.000 ՀՀ դրամ գումարի դիմաց, որպես հաշվարկված տոկոսների գումար, ընդհանուր հաշվով ստացել է 5.280.000 ՀՀ դրամ: