Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

15.08.2019 14:43

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ

2019թ. հունիսի 14-ին Մարտակերտի շրջդատախազությունից համապատասխան գրությանը կից ստացվել է Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1996թ.ծնված Ս. Մ-ին որպես միայնակ ծնող նպաստ վճարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն առ այն, որ ԱՀ ՔԿԱԳ Մարտակերտի տարածքային բաժնի պետ, Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1974թ.ծնված Ս. Ա-ն համաձայն ԱՀ արդարադատության նախարարի համապատասխան հրամանի 14-րդ կետի, պարտավորված լինելով 2018թ. ապրիլին Ս. Մ-ին անչափահաս որդի, 2015թ.ծնված Տ. Մ-ի նկատմամբ հայրության որոշման գրանցման մասին հաղորդում ներկայացնել ԱՀ սոցիալական պաշտպանության Մարտակերտի տարածքային բաժին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերվելու, պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մոռացել է և տվյալ հաղորդումը չի գրանցել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: