ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.05.2014 15:33
Պարգևատրում ԼՂՀ ոստիկանության պետի կողմից
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունները շարունակում են համատեղ իրականացնել իրենց գործառույթները, որը նպաստում է հասարակական անվտանգության և հանցավորության դեմ համընդհանուր պայքարն առավել արդյունավետ կազմակերպելուն:
Օրերս ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ընդունեց աշխատանքային այցով ԼՂՀ ժամանած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանին:
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունների միջև սերտ համագործակցության ամրապնդման, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում զգալի ավանդ ներդնելու համար և ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքով` ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն Աշոտ Կարապետյանին պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: