ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.05.2019 12:15
ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԾԵԾԵԼ ԵՎ ԲՌՆԻ ՈՒԺՈՎ ՎԵՐՑՐԵԼ Է ԿՆՈՋ ՈՍԿՅԱ ՇՂԹԱՆ
Ս.թ.մայիսի 18-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է ստացվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1997թ.ծնված Ա. Ա-ի դիմումն առ այն, որ իր ամուսին՝1996թ.ծնված Է. Հ-ն ս.թ.հունվարի 21-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, իսկ փետրվարի 7-ին, սպառնալիքով և բռնի ուժ գործադրելու միջոցով իր ձեռքից վերցրել է ոսկյա շղթան և 500.000 դրամ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: