ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2018 14:43
Պարբերաբար գողություն դրամարկղից
Հուլիսի 31-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունից գրություն է ստացվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ ԱՀ Ֆինանսների նախարարության Մարտունի քաղաքի հարկային տեսչությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1987թ. ծնված Ծ.Ա-ին պատկանող Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված խանութի աշխատող Մարտակերտ քաղաքի բնակչուհի՝ 1985թ. ծնված Ա.Դ-ն 2015թ-ի մայիս ամսից մինչև 2015թ. հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց տեղյակ պահելու Ծ.Ա-ին և նրա գործունեությունը ղեկավարող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1985թ. ծնված Մ.Բ-ին, շահադիտական նպատակով, անհատույց, դրամարկղից պարբերաբար, գաղտնի հափշտակել է ընդհանուր 1.300.000 ՀՀ դրամ գումար, դրանով իսկ Ծ. Ա-ին պատճառելով խոշոր չափերի հասնող գույքային վնաս: