ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.07.2017 15:42
Պատահարներ՝ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին
Հուլիսի 23-ին ժամը 21:15-ի սահմաններում ՀՀ Արտաշատ քաղաքի բնակիչ 1980թ. ծնված Վ. Հ-ն վարելով «Նիսսան Իքստրել» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջել, ինչի հետևանքով ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1979թ. ծնված Ս.Ա-ն, 1956թ. ծնված Հ. Ա-ն, 2003թ. ծնված Ա.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորներ՝ 2013թ. ծնված Ա. Ա-ն և 2008թ. ծնված Մ. Ա-ն տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
* * *
Հուլիսի 23-ին ժամը 22:55-ի սահմաններում Մարտակերտի շրջան Կոճողոտ գյուղի բնակիչ 1988թ. ծնված Ե. Ս-ն, վարելով «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից բախվել ճամփեզրի արգելապատնեշին, կողաշրջել և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: