ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2016 16:39
Պատահարներ շրջաններում
Հուլիսի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Ա. Ե-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենց-C 230» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջել այն, ինչի հետևանքով ինքը և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի Փափազյան փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Ա. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
****
Հուլիսի 30-ին շրջանային բուժմիավորումից ոստիկանության Մարտունու շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ վզի շրջանի սալջարդ ողերի վնասումով, ողերի կոտրվածք տեղաշարժով իրենց մոտ է տեղափոխվել Ազատամարտիկների փողոցի N տան բնակիչ, 2004թ. ծնված Ն. Ս-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ե. Չարենցի փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված Է. Գ-ն, վարելով «Մերսեդես-Բենց C180» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով ուղևոր Ն. Ս-ն ստացել է նշված մարմնական վնասվածքները:
****
Հուլիսի 31-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Հադրութի շրջանի Տումի գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Ա. Գ-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան, համագյուղացի, 1965թ. ծնված Գ. Ս-ի տան բակում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել վերջինիս, ով աջ ազդրի հոդախախտ, կոնքի կոտրվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: