ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.05.2015 15:03
Պատահարներ` մայրաքաղաքում
Մայիսի 21-ին` ժամը 08:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Մկրտչյան փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել Գ. Լուսավորչի փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակչուհի, 1984թ. ծնված Ա. Շ-ի վարած «Տոյոտա Ռավ 4» մակնիշի, Մադաթովի փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Մ. Ս-ի վարած «ՎԱԶ-21099» և Վ. Վաղարշյան 3 փակուղու N տան բնակիչ, 1963թ. ծնված Ա. Ա-ի վարած «ՈՒԱԶ-31512» ավտոմեքենաները, ինչի հետևանքով Մ. Ս-ն բուժօգնության է դիմել Հանրապետական բժշկական կենտրոն:
****
Մայիսի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 17 շենքի N բնակարանի բնակչուհի, 1976թ. ծնված Լ. Մ-ն, վարելով «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան, Ա. Մկրտչյան փողոցի թիվ 4/1 շինության մոտ վրաերթի է ենթարկել Ա. Խաչատրյան փողոցի N տան բնակչուհի, 1958թ. ծնված Կ. Ա-ին:
Կ. Ա-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
****
Մայիսի 22-ին` ժամը 02:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարոյան փողոցի N տան բնակիչ, 1983թ. ծնված Ա. Ա-ն, ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ, վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 36 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն: