ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.07.2017 15:48
Պատահար Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Հուլիսի 23-ին ժամը 18:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1955թ. Բ. Բ-ն, վարելով «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին բախվել է Շուշի քաղաքի բնակիչ 1990թ. ծնված Հ.Ա-ի վարած «Օպել Աստրա» ավտոմեքենային, ինչի հետևանքով «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենայի ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1929թ. ծնված Ս.Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: