ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.01.2020 10:58
Պայմանավորվածությունը չի կատարել
2019թ. դեկտեմբերի 25-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քարտուղարություն է մուտքագրվել մայրաքաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Վ. Հ.-ի դիմումն առ այն, որ 2019թ. հուլիսի 30-ին «VS BROTERS» ընկերության աշխատող՝ ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Վ. Մ.-ի միջոցով պատվիրել է ամերիկյան «COPART» ընկերութունից աճուրդով 2015թ. արտադրության 3.250 ԱՄՆ դոլլար արժողությամբ «KIA FORTE» ավտոմեքենա գնել և այն ՀՀ տեղափոխել, սակայն գումարը փոխանցելուց հետո Վ. Մ.-ն խաբեությամբ պայմանավորվածությունը չի կատարել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: