ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.12.2019 13:06
Չի կատարել շահույթը հավասար կիսելու պայմանավորվածությունը
Դեկտեմբերի 17-ին Մարտունու շրջանի բնակիչ,1965թ.ծնված Մ. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2005թ. Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ.ծնված Ա. Ա.-ի հետ բանավոր պայմանավորվածության համաձայն գնել են գյուղտեխնիկա, տրակտորներ՝ Տ-150, ԴՏ-75 և շարքացան, աշխատացնելու ու ստացված շահույթը հավասար կիսելու համար: Պայմանավորվածության համաձայն Մ. Հ.-ն գործի մեջ դրել է 2.920.000 ՀՀ դրամ գումար, սակայն Ա. Ա.-ն խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: