ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.01.2020 15:38
Չի կատարել նորածին որդու դաստիարակելու պարտականությունը
Հունվարի 9-ին Հադրութի շրջդատախազությունից՝ ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է ստացվել Հադրութի շրջանի բնակիչ,1991թ.ծնված Է. Մ.-ի դիմումը հասցեագրված ԱՀ քննչական կոմիտեին առ այն, որ 2018թ. հոկտեմբերի 19-ից իր կինը՝ նույն շրջանի բնակչուհի, 1999թ.ծնված Ա. Մ.-ն չի կատարել իրենց նորածին որդու՝ 2018թ.ծնված Կ. Մ.-ին դաստիարակելու պարտականությունը, որն առաջացրել է երեխայի իրավունքների և օրինական շահերի էական խախտում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: