ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
Ապրիլի 2-ին ԼՂՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնում ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ Շուշի քաղաքի Մուրացանի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Հ-ն (ԼՂՀ ԿԳ «Շուշիի Ա. Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ տնօրեն), պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010թ. հունվարի 22-ին, Ամիրյան փողոցի թիվ շենքի N բնակարանի բնակչուհի, 1960թ. ծնված Ք. Խ-ին (նույն քոլեջի դռնապան), հրամանագրել է կազմակերպության հավաքարարի հաստիքում և մինչև 2014թ. հոկտեմբերի 1-ը վճարել նախնական հաշվարկներով 1.017.187 դրամ աշխատավարձի և արձակուրդային գումար, այն դեպքում երբ վերջինս նշված ժամանակահատվածում ընդհանրապես չի կատարել աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները: