ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2018 21:28
Ուշադրություն.
Այսօր՝ հունիսի 17-ին Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերում¸ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտում տեղացած կարկուտի և ուժգին քամու ընթացքում առաջացած հետևանքները վերացնելու նպատակով՝ համապատասխան գերատեսչությունների¸ մասնավորապես արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողների հետ¸ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի հրահանգով նշված աշխատանքներին ներգրավվել են նաև ոստիկանության ծառայողները։
Հաշվի առնելով¸ որ ուժգին քամու և կարկուտի հետևանքով վնասվել են նաև որոշ ճանապարհային նշաններ և լուսակիրներ¸ ուստի ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կարգավորման նպատակով անցել է ուժեղացված ծառայության և ճանապարհապարեկային վերակարգեր է տեղակայել նշված ճանապարահատվածներում։
Կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ ոստիկանության ծառայողների պահանջներին և խստորեն պահպանել երթևեկության կանոնները։