Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

01.07.2015 15:37

ՈՒղղել և վերադաստիարակել՝ օգնության ձեռք մեկնելով նրանց

ՈՒղղել և վերադաստիարակել՝ օգնության ձեռք մեկնելով նրանց

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված ոստիկանության ղեկավարության մոտ 2015թ. 1-ին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ սույն թվականի հունիսի 30-ին ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության ծառայողների հետ:

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչությունում հաշվառված դատապարտյալների նկատմամբ իրականացվող վերահսկողական աշխատանքների վիճակին։

Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության շտաբի պետի տեղակալը, քրեակատարողական վարչության և քրեակատարողական տեսչության պետերը, ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քրեակատարողական տեսչության պատասխանատուները:

Հիմնական զեկույցով հանդես եկավ քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության պետ, ոստիկանության մայոր Հենրիկ Մաթևոսյանը, ով անդրադարձավ փորձաշրջանում գտնվող և պատժից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների ուղղման, դատական ակտերով նրանց վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև նոր հանցագործությունների կանխման նպատակով տեսչության ծառայողների կողմից իրականացվող հսկողության և դաստիարակչական աշխատանքներին:    

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը քրեակատարողական  տեսչության տեսուչներին հանձնարարեց հաշվառման մեջ գտնվողների նկատմամբ ցուցաբերել պարզագույն մարդասիրություն՝ ձերբազատել  ավելորդ քաշքշուկներից՝ փոխարենը նպաստելով աշխատանքի տեղավորման ու այդ կերպ նրանց սոցիալական խնդիրների լուծմանը: