ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.09.2019 12:03
Որսացել են ձկներ և հափշտակել օղի
Սեպտեմբերի 4-ին ժամը 19:30-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ԱՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների հետ համատեղ պարզել են, որ 2019թ. սեպտեմբերի 1-ին երեկոյան Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1990թ.ծնված Մ. Ս-ն և 1978թ.ծնված Մ. Ա-ն ցանկապատի վրայով մուտք են գործել Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող մայրաքաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Հ-ին պատկանող տարածք և լճից կարթով որսացել մեկ հատ «Սազան», մեկ հատ «Լոքո» տեսակի ձկներ ու նույն տարածքում առկա սառնարանից հափշտակել մեկ շիշ թորած օղի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: