ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.03.2019 11:30
ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. փետրվարի 28-ին ժամը 23:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Պատարա գյուղի վարչական տարածքում գտնվող տեղանքներից մեկից ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին են բերման ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1963թ.ծնված Ա. Գ-ն,1992թ.ծնված Ա. Գ-ն և 1977թ.ծնված Հ. Խ-ն, վերջինիս պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, որի թափքում զննությամբ հայտնաբերվել է 8 կգ. միս, մոտ 1.5մ2 անտառափայտ, իսկ բեռնախցիկում` Ա.. Գ-ին պատկանող «ՍԿՍ» մոդելի ակոսափող և ԻԺ տեսակի ողորկափող որսորդական հրացաններ, Ա. Գ-ին պատկանող «ԶԱԲԱԼԱ» մոդելի ողորկափող հրացան և Հ. Խ-ին պատկանող ԻԺ տեսակի ողորկափող որսորդական հրացան, 2 հատ դանակ, 1 հատ կացին, 2 հատ սրիչ, 67 հատ փամփուշտ:
Ըստ Ա. Գ-ի` նշված որսի միսը վայրի խոզի է, որը որսացել է փետրվարի 28-ին ժամը 12:30-ի սահմաններում նշված տեղանքից:
Վերոնշյալ իրերն առգրավված են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: