ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2018 12:25
Ոտքով և բռունցքով հարվածներ՝ վիճաբանության ժամանակ
Ապրիլի 26-ին Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի բնակիչ՝ 1963թ. ծնված Գ.Ղ-ն դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում գյուղում վիճաբանություն է առաջացել իր և Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1953թ. ծնված Ա.Ա-ի և 1975թ. ծնված Կ.Ա-ի միջև, ինչի ընթացքում վերջինս մեկ անգամ ոտքով հարվածել է իր որովայնին, այնուհետև բռունցքով դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքններ: