ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.10.2014 16:33
Ոստիկանության շրջբաժնում կամովին զենք-զինամթերք են հանձնել
Հոկտեմբերի 11-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ, 1939թ. ծնված Թ. Հ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ, նռնականետի 1 արկ, ինքնաձիգի 3 պահեստատուփ և 7,62 մմ տրամաչափի 120 փամփուշտ, իսկ Նոր շեն գյուղի բնակիչ, 1975թ. ծնված Վ. Օ-ն` «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահեստատուփ և 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ: