ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2019 14:22
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆՄԱՆՎՈՂ ԲՈՒՍԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾ
Ս.թ. հուլիսի 20-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից համատեղ, հուլիսի 20-ին ժամը 09:45-ին զննության է ենթարկվել Ասկերանի քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Յ. Ա-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի նստատեղերի միջնամասի դիմաց առկա տեսանելի հատվածում հայտնաբերվել է սպիտակ գույնի թղթե փաթեթներ, որոնց մեջ առկա էր 0,37 և 0,59 գրամ քաշերով կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով մանրացված թմրանյութի նմանվող բուսական զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,96 գրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: