ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.08.2019 14:10
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԴԵՊՔԸ
Ս.թ.հուլիսի 26-ին հաղորդագրություն էինք տարածել Ասկերանի շրջանի Ջրաղացներ համայնքի հարակից անտառից ապօրինի ծառահատում կատարելու մասին:
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, Ասկերանի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Գ-ն սույն թվականի մարտ ամսում նշված համայնքի «Պապուն ձոր» տեղանքից ապօրինի հատել է 16 հատ տարբեր տեսակի ծառեր: