ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.07.2019 09:43
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՍՈՒՆ ՕՐԻՆԱԿ
Ս.թ. հուլիսի 18-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության շրջանային բաժին առ այն, որ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Ասկերան քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Վ. Հ-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան, որը ըստ նրա 2018թ. գտել էր «Ակնա» կոչվող թաղամասից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը օրենդրի սահմանմամբ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ Ի դեպ, եթե նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարք կատարելու համար օրենսդիրը նախատեսել է ավելի խիստ պատժամիջոց, ապա հոդվածի 5-րդ մասում հստակ ամրագրել է, որ նշված առակաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողությունները այլ հանցակազմ չեն պարունակում։
Եվս մեկ անգամ կոչելով Ձեզ ողջախոհության, հորդորում ենք Ձեր մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, այդ կերպ դուք կազատվեք ոչ միայն քրեական պատասխանատվությունից, այլև կկանխեք զենքի հետ ոչ ճիշտ վարվեցողության հետևանքով առաջացող հնարավոր դժբախտ պատահարները։
Օգտվեք օրենքի տրամադրած բացառիկ հնարավորությունից և օր առաջ չեզոքացրեք Ձեր, Ձեր իսկ մերձավորների և այլ անձանց սպառնացող հնարավոր վտանգի աղբյուրները։