ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.07.2019 10:49
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ
Ս.թ. հուլիսի 19-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1961թ.ծնված Դ. Հ-ն «Եղբայրական գերեզմանոցի» հարակից տարածքում կայանված Շուշի քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Մ. Ե-ին պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի բաց վիճակում գտնվող բեռնախցիկից գաղտնի հափշտակել է ավտոմեքենայի գործիքների հավաքածու:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: