ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.08.2019 11:46
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ
Ս.թ.օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետաքուզության բաժնի ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1960թ.ծնված Ս. Ս-ն ս.թ. հունիս ամսվա վերջերին իր անձնական օգտագործման «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել է «ԺԴ» կոչվող տեղամաս ու այնտեղ առկա անսարք ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել 17 հատ «ՈՒԱԶ» ավտոմեքենայի «քաշման» ավտոպահեստամասեր:
Ս. Ս-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Գողոնը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: