ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.07.2019 12:11
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՎՍ ՄԵԿ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԽՄԲԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՄԱՐՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ ս.թ.հուլիսի 25-ին ժամը 07:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցում վիճաբանություն է առաջացել ՀՀ Արարատի մարզի բնակիչներ՝1992թ.ծնված Տ. Բ-ի,1996թ.ծնված Ռ. Ա-ի և Մարտակերտ քաղաքի բնակիչներ՝ 2001թ.ծնված Լ. Դ-ի, 2002թ.ծնված Հ. Դ-ի, 2003թ.ծնված Հ. Ղ-ի, 2005թ.ծնված Դ. Դ-ի,2002թ.ծնված Գ. Ա-ի, 2005թ.ծնված Ն. Ս-ի, 2002թ.ծնված Ս. Ս-ի, 2002թ.ծնված Ն. Գ-ի հետ, որի ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Վիճաբանության հետևանքով Տ.Բ-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է Մարտակերտի շրջանային բուժմիավորում։