ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.07.2019 09:41
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ
Ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10:35-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչուհի, 1957թ.ծնված Է. Բ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ Ճարտար քաղաքում տեղակայված ակումբի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 10:25-ի սահմաններում Է. Բ-ին նշված ակումբի տարածքում ձեռքով մեկ անգամ հարվածել է համաքաղաքացի, 1992թ.ծնված Հ. Պ-ն:
Է. Բ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: