ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.10.2016 15:15
Ոսկյա զարդերի գողություն` բնակարանից
Հոկտեմբերի 17-ին Ասկերան քաղաքի Շահումյանի փողոցի N տան բնակչուհի 1982թ. ծնված Ա. Հ-ն ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է դիմել այն մասին, որ հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքից եկել է իր կողմից վարձակալված Ստեփանակերտ քաղաքի Շ.Դանիելյան փողոցի N տուն և նկատել, որ ննջասենյակի պահարանից անհայտ անձինք գողացել են իրեն պատկանող ոսկյան 3 մատանին, 1 կուլոնը, 1 խաչը, 2 զույգ ականջօղերը, 1 ականջօղը և ոսկու 4 կտորներ: