ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.06.2020 15:25
Շրջայց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում
2020թ. հունիսի 13-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:
Քրեակատարողական վարչության պետ ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանի ուղեկցությամբ բարձրաստիճան պաշտոնյաները շրջայց են կատարել քրեակատարողական վարչության տարածքում և ծանոթացել ազատազրկման ենթարկված անձանց կացության պայմաններին,ինչպես նաև լսել վերջիններիս հուզող հարցերը։