ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2020 11:44
Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում
Ապրիլի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 15:15-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի Ս. Դավիթ փողոցի բնակչուհի, 1992թ. ծնված Լ. Թ.-ն, իսկ ժամը 15:35-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել նույն հասցեի բնակչուհի՝ 2016թ.ծնված Մ. Հ.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Լ. Թ.-ն և իր դուստր` Մ. Հ.-ն թունավորվել են նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: